Հրաձգություն է տեղի ունեցել Պրահայի կենտրոնում գտնվող Կառլի համալսարանում

Պրահայում հրաձգության կազմակերպիչը ոչնչացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Պրահայի կենտրոնում գտնվող Կառլի համալսարանում հրաձգության հետևւանքով կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունն X ցանցում հայտնել է քաղաքային ոստիկանության վարչությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Տվյալ պահին ոստիկանությունը գործում է Յան Պալախի հրապարակում գտնվող համալսարանում։ Հաղորդվում է հրաձգության մասին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, բժիշկներն ու հրշեջները։ Նախնական տեղեկություններով՝ տեղում կան զոհեր և վիրավորներ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ Չեխիայի ոստիկանությունը հաղորդեց, որ Պրահայում հրաձգության կազմակերպիչը ոչնչացվել է, հայտնի է մի քանի զոհերի և տասնյակ վիրավորների մասին:
Պրահայի քաղաքապետն իր հերթին հաղորդել է, որ չարագործն ինքնասպանություն է գործել։