ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ՏՏ ոլորտի ստարտափների արտոնությունները կերկարաձգվեն ևս մեկ տարով՝ մինչև 2024 թ. վերջ։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Ստարտափների համար կպահպանվեն գործող արտոնությունները՝ եկամտահարկի իջեցված դրույքաչափը` 10% 20%–ի փոխարեն և մնացած բոլոր հարկերից ազատումը:
Այս արտոնություններն ուժի մեջ կմտնեն 2025 թ.-ին, սակայն յուրաքանչյուր կոնկրետ ընկերության համար կգործեն 5 տարի ժամկետով։ 2025 թ. արտոնություններից արդեն կօգտվեն ավելի քան 2 300 ստարտափներ, ընդ որում` աջակցությունը բաց է նաև նրանց համար, որոնց հիմնադիրները օտարերկրյա քաղաքացիներ են։