ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան

Իմանգալի Տասմագամբետով
Նախատեսված է Տասմագամբետովի և Միրզոյանի հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ժամանել է Հայաստան։
Հանդիպում է նախատեսված ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
ՀԱՊԿ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Մինսկում 2023 թվականի նոյեմբերին կայացած արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի համատեղ նիստի արդյունքները։