ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2023 թվականը կավարտի ՖԻՖԱ–ի (ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա) վարկանիշի 93-րդ հորիզոնականում։ Վարկանիշի թարմացված տարբերակը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
Վարկանիշը գլխավորում է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը, որին հաջորդում են Ֆրանսիան և Անգլիան։ Առաջին տասնյակում են նաև Բելգիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի և Խորվաթիայի հավաքականները։
Նշենք, որ 2022 թվականի վերջին հայկական թիմը համաշխարհային վարկանիշում 95-րդն էր։