Եվս 16 նահանգ պահանջել Է Թրամփին թույլ չտալ մասնակցել ներկուսակցական ընտրություններին

ՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Դատարանները շարունակում են հղում անել ԱՄՆ Սահմանադրության նույն` 14-րդ փոփոխությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,21 դեկտեմբերի - Sputnik. Եվս 16 նահանգներ որոշել են հետևել Կոլորադոյի օրինակին և պահանջել են թույլ չտալ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հասնել «փրայմերիզ»՝ 2024 թվականին պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու առաջադրվելու համար Հանրապետական կուսակցությունից թեկնածուների ներքին ընտրություններին: Այս մասին հայտնում է The New Tork Times (NYT) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադո նահանգի Գերագույն դատարանը Դոնալդ Թրամփին արգելել է մասնակցել ներկուսակցական ընտրություններին:
Որոշումն ընդունվել է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխության հիման վրա։ Սույն փոփոխության երրորդ կետի համաձայն՝ զինվորական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցրած անձը խռովությանը մասնակցելուց հետո չի կարող պետական պաշտոն զբաղեցնել:
«Առնվազն 16 նահանգներում ներկայումս քննարկվում են դատական հայցեր, որոնցում պնդում են, որ Թրամփն իրավունք չունի ընտրվել նախագահի պաշտոնում ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխության համաձայն»,-նշվում է հոդվածում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոլորադո նահանգի Գերագույն դատարանի անդամները սպառնալիքների տարափի են բախվել Թրամփին ներկուսակցական ընտրություններից հեռացնելու որոշումից հետո:
Նշենք, որ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձերի և 2021 թվականի հունվարին Կապիտոլիումի վրա հարձակման հետ կապված գործերով, նա մեղքը չի ընդունում: