ԵՐԵՎԱՆ ,21 դեկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը կարող է դառնալ Ինդոնեզիայի հացահատիկի հիմնական մատակարարն ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումից հետո: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ինդոնեզիան 2023 թվականին դարձել է ռուսական ցորենի հիմնական գնորդներից մեկը։
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ շուկային, այդ թվում Ռուսաստանի և Ղազախստանի՝ Ինդոնեզիայում հացահատիկի մատակարարման հնարավորություններին, դրանց մասշտաբներն ակնհայտ են», - նշել է ԵՏՀ նախարարը:
Սլեպնևի խոսքով ՝ Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ենթադրում է մի կողմից մաքսատուրքերի բացակայության վերաբերյալ պայմանավորվածությունների ամրագրում, իսկ մյուս կողմից ՝ բուսասանիտարական դրույթների վերաբերյալ լիարժեք պայմանավորվածության կազմում:
Դեկտեմբերի 13-15-ը Ինդոնեզիայի Դենպասար քաղաքում կայացել է Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների երրորդ փուլը: