Չեխական համալսարանում հրաձգության զոհերի թիվը գերազանցել է 15-ը

Հրաձգություն էր տեղի ունեցել Պրահայի կենտրոնում գտնվող Կառլի համալսարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik.Չեխիայի ոստիկանապետ Մարտին Վոնդրաչեկը հայտնել է, որ Պրահայում հրաձգության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 15-ը, 2 տասնյակից ավել վիրավոր կա: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Մենք գիտենք, որ այս ողբերգական իրադարձության հետևանքով զոհվել է ավելի քան 15 մարդ։ Առնվազն 24 մարդ վիրավորվել է»,–ասել է Վոնդրաչեկը։
Հիշեցնենք` այսօր Պրահայի կենտրոնում գտնվող Կառլի համալսարանում հրաձգություն էր տեղի ունեցել։ Հրաձգության հեղինակն ինքնասպանություն էր գործել դեպքի վայրում։