ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Առողջապահության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը շարունակվում է, և հարաբերությունները ոչ միայն բարեկամական են, այլ հիմնված են գործնական արդյունքների վրա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն առողջապահության ռուս-հայկական համաժողովի բացման ժամանակ։
«Մենք Հայաստանի առողջապահության նախարարության հետ ոչ միայն բարեկամական, այլև գործնական արդյունքների վրա հիմնված հարաբերություններ ունենք, ուստի կարծում ենք, որ մեր մարդասիրական առաքելությունը պարզապես եզակի է»,- ասել է նա։
Մուրաշկոն նշել է, որ ամեն տարի անցկացվող համաժողովը փաստացի ուղենիշ է բժշկական կազմակերպությունների համար, թե հաջորդ տարի ինչ խնդիրների վրա է պետք ուշադրություն դարձնել։
Հավելենք, որ համաժողովին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Համաժողովն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2014 թվականից, հերթականությամբ երկու երկրում։