ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչներից մեկը սատկացրել է շան ձագերին, վնասել նրանց գլուխները և հանել աչքերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ շներին Արմավիր քաղաքի աղբամաններից մեկի մոտ գտել է Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի մի բնակչուհին։
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 42-ամյա տղամարդուն հայտնաբերել են, ներկայացրել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ նա խոստովանել է արարքը:
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են: