ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանյան խոշոր ավիափոխադրող «Աերոֆլոտը» տոմսերի մեծ զեղչեր է հայտարարել։ Տեղեկությունը հրապարակվել է ավիաընկերության պաշտոնական կայքում։
Նշվում է, որ ակցիան գործելու է 2023 թվականի դեկտեմբերի 21-24-ը։ Ուղևորները կկարողանան ընտրած ուղղություններով մեկնել դեկտեմբերի 22-25-ը։ Զեղչերը կհասնեն 50 տոկոսի։
Օրինակ` Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ տոմսը կարժենա մոտ 2000 ռուբլի, Մոսկվա-Նիժնի Նովգորոդ` 2.3 հազար ռուբլի, դեպի Կազան` 2.7 հազար ռուբլի, Չելյաբինսկ` 5.2 հազար ռուբլի։