Վարչական 2 վարույթ է հարուցվել ընկերության նկատմամբ ու նշանակել տուգանք` հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Վարույթներից մեկը վերաբերում է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման նոյեմբերի 17-ի եթերին, որի ընթացքում, ըստ հանձնաժողովի, հաղորդավարը բռնության կոչեր է հնչեցրել։ Մյուս վարույթը վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը։ Ի դեպ, հանձնաժողովի որոշման մեջ նշված նոյեմբերի 17-ի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման ընթացքում հեղինակը սուր խոսքեր է ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գործողությունների մասին, բայց Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին ուղղված որևէ վիրավորական խոսք չկա։
Ինչ վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը, որտեղ իբր «հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև Հայաստանի ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ են առաջացնում», ապա հաղորդման ժամանակ հնչած մտքերը հեղինակի կարծիքն է։
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ ռադիոկայանի եթերը 30 ճրով կասեցնելու որոշումը քաղաքական է։ «Չզարմանաք, եթե առաջիկա 2-3 օրվա ընթացքում ռուսատյաց հարձակումները սաստկանան, դա տրամաբանական է, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ Պետերբուրգ չթռչելու արևմտյան կառույցների կոշտ պահանջի ֆոնին»,-ասել է քաղաքագետը։
«Տոսպա»-ի փաստաբանը համաձայն չէ «Սպուտնիկ Արմենիայի» վերաբերյալ ՀՌՀ-ի կայացրած որոշման հետ
«Տոսպա»-ի փաստաբանը համաձայն չէ «Սպուտնիկ Արմենիայի» վերաբերյալ ՀՌՀ-ի կայացրած որոշման հետ