Նախարարի խոսքով` այն զսպողական քաղաքականությունը, որը վարում է Կենտրոնական բանկը, որ գնաճի դեմ պայքարն արդյունավետ լինի, դրամի արժևորման հետևանքով հանգեցրել է արտահանողների համար պայմանների վատացման:
«Տնտեսությունը բավականին արագ է զարգանում, բայց արդյունաբերությունը, կարելի է ասել, զրոյական աճ ունի»,- արձանագրել է նախարար Քերոբյանը։
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ գնաճի դեմ ԿԲ-ն փայլուն է պայքարել։