«Եթե օբյեկտիվ կամ օբյեկտիվության հետ սահմանակցող մեղադրանք լինի, այն պետք է լինի ուրիշ բանի մասին, որ մինչև այդ կետը մենք ժողովրդի հետ չենք խոսել, եթե շատ կոպիտ ասեմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում մեր պատկերացումների, նկատի ունեմ՝ հայկական պատկերացումների, և ցանկությունների իրականացման անհնարինության մասին»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը նաև հայտարարել է, թե Հայաստանի ռեսուրսների 70-ից 80 տոկոսը դրվել է Լեռնային Ղարաբաղի հարցի վրա: Ըստ վարչապետիի` Հայաստանն արտաքին քաղաքականություն չի ունեցել, ունեցել է Լեռնային Ղարաբաղի քաղաքականություն, Հայաստանն անվտանգության օրակարգ չի ունեցել, ունեցել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության օրակարգ, և այլն և այդպես շարունակ:
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը որակել է որպես ամենաանհաջողը։