6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ

Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 33.2 կմ խորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալեուտյան կղզիների մոտ, որոնք մտնում են ԱՄՆ Ալյասկա նահանգի կազմի մեջ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։
Երկրաշարժ Չինաստանում. զոհերի թիվը հասել է 118-ի
Երկրաշարժը գրանցվել է Ադակ քաղաքից 106 կմ հեռավորության վրա համանուն կղզում։
Էպիկենտրոնը գտնվել է ռուսական Անադիր քաղաքից 1540 կմ և Պետրոպավլովսկ–Կամչատսկի քաղաքից 1766 կմ հեռավորության վրա։ Ստորգետնյա ցնցումների օջախը 33.2 կմ խորության վրա է եղել։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Իսլանդիայում երկրաշարժից հետո հրաբուխ է ժայթքել․ տեսանյութ