ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Մարտական գործողությունների արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին կտրամադրվի սոցիալական աջակցություն նաև 2023 թ. նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Աջակցության չափը կկազմի 300 հազարական դրամ, որը կհատկացվի 11 անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների:
Նախագծով առաջարկվում է այդ նպատակով հատկացնել 6.6 մլն դրամ: