ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի Ռուսթավի քաղաքում բացվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության առաջին պատվո հյուպատոսի գրասենյակը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Նշվում է, որ իր խոսքում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը կարևորել է Վրաստանում Հայաստանի առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը՝ ընդգծելով դրա գործունեության նշանակությունը հատկապես Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդման և միջհասարակական շփումների առավել ակտիվացման տեսանկյունից։
Միջոցառմանը մասնակցել են Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի ԱԳ նախարարության, Ռուսթավիի քաղաքապետարանի և վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։