ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Բյուրակն գյուղի հանքի տարածքում տեղի է ունեցել հանքանյութի փլվածք, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 14։10-ին ահազանգ է ստացել, որ փլվածքի հետևանքով էքսկավատորավարը արգելափակվել է խցիկում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել հանքաքարի փլվածք, էքսկավատորավար Կ. Գ.-ն (ծնված 1987 թ.) արգելափակվել է վարորդի խցիկում. շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը:
Էքսկավատորավարի դին խցիկից դուրս են բերել փրկարարները։