ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի 21-ին Հայաստան կայցելի։ Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում նախատեսվում է Տասմագամբետովի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Մինսկում 2023 թվականի նոյեմբերին կայացած արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի համատեղ նիստի արդյունքները։
ՀԱՊԿ–ի անդամ է 6 երկիր` Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը,Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։