Արարատի մարզում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել. կա տուժած

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացին արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Արարատի մարզում «ԶիԼ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 11:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Տափերական գյուղի մոտակայքում «ԶիԼ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ն. ծնված 1969 թ.) կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացին արգելափակումից դուրս է բերվել տեղի ուժերով և փրկարարների օգնությամբ մոտեցվել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Վթար Դավիթ Բեկի փողոցում. բախված ավտոբուսն ու բեռնատարը վնասել են նաև կայանած մեքենաներ