«Գազպրոմ Արմենիան» խոստանում է առաջիկա 4 տարում ներդնել մոտ 14 միլիարդ դրամ՝ գազափոխադրման համակարգն ընդլայնելու, Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանը վերակառուցելու և նոր լրացուցիչ հզորություններ ստեղծելու համար։
Որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։ Մոտ 20 միլիոն դոլարն ուղղվելու է Երևանի գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններին։
Ներդրումային փաթեթի մանրամասները Sputnik Արմենիային ներկայացրել է Գազպրոմ Արմենիայի գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։