Լուրեր

Sputnik
Գազի գինը չի բարձրանա։ «Գազպրոմ Արմենիան» 2024 թվականի համար Հայաստանում սակագնի բարձրացում չի պահանջի, - Սպուտնիկ Արմենիային ասել է ընկերության գլխավոր տնօրենը։
Մարդու իրավունքների Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Նորատուսում ձերբակալվածներին։ 26 մարդ ձերբակալվել էր Գեղարքունիքում ձկնորսների կատարած զանգվածային խուլիգանության գործով։
Երևանի խանութներից մեկում տեղի ունեցած հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ այրվածքներ ստացած Իրանի քաղաքացու առողջական վիճակը բավարար է։