ՀՀ-ն ՌԴ հետ կապված է արյունատար անոթներով․ Արմեն Խաչատրյան

ՔՊ-ի պատգամավոր Արմեն Խաչատրյանը ճեպազրույցում խոսել է Ադրբեջանի հետ հարաբերություններին, սահմանազատման աշխատանքներին, խաղաղության պայմանագրին։ Լրագրողները իշխանական պատգամավորից մեկնաբանություն են խնդրել նաև ՌԴ-ի հասցեին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ։
Sputnik
Պատգամավորն ասել է, որ հայ-ռուսական կապվածությունը մեծ է տնտեսական և այլ հարցերով։ Բայց Հայաստանը պետք է ունենա որոշակի քաղաքական գործիքակազմ, որպեսզի այլ պետությունների հետ պայմանագրային պարտավորությունները կյանքի կոչվեն։