Կառավարությունն անհնար կդարձնի ոչ ԵԱՏՄ համարներով Հայաստանում երկար ժամանակ մեքենա վարելը, - հայտարարել է Վահան Քերոբյանն ի պատասխան վարորդների դժգոհության մասին Sputnik Արմենիայի հարցին։
Նախարարն ասել է, որ կարճաժամկետ աջակցության ծրագրից հետո գործի կդրվեն կարգավորումները, որոնք կբացառեն ոչ ԵԱՏՄ համարներով Հայաստանում երկար ժամանակ մեքենա վարելը։