ԵՐԵՎԱՆ,19 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ բնակչության թիվը 2023 թ սկզբին կազմել է 185,4 մլն մարդ, որոնցից 41,4 մլն–ն աշխատունակ տարիքից բարձր է (22,3%)։ Տվյալները հրապարակել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչությունը ԵԱՏՄ–ում կենսաթոշակային ապահովման վերաբերյալ ուսումնասիրության մեջ:
Նշվում է, որ ԵՏՀ ուսումնասիրության մեջ տեղ են գտել կենսաթոշակային ապահովության և աշխատունակ տարիքից բարձր բնակչությանը բնութագրող 2018–2022 թթ սոցիալ–տնտեսական ցուցանիշները:
Այսպիսով, միջին կենսաթոշակի չափը 2022 թ–ին Ղրղզստանում կազմել է 96 ԱՄՆ դոլար, ՌԴ–ում` 264 ԱՄՆ դոլար, ՀՀ–ում` 107 ԱՄՆ դոլար և այլն։
Ըստ այդմ` 2022 թ–ին միջին կենսաթոշակը ՀՀ–ում կազմել է 98,3 %, Բելառուսում` 99,9 %, Ղազախստանում` 95,1 %, Ղրղզստանում` 111,1 %, ՌԴ–ում` 94,2 %։
ԵԱՏՄ–ում աշխատունակ բնակչության 100 մարդուն բաժին է ընկնում 23 թոշակառու` 8 տղամարդ և 15 կին:
Կենսաթոշակի անցնելու տարիքը տարբերվում է ԵԱՏՄ երկրներում. տղամարդկանց համար՝ ՌԴ–ում 61,5 տարեկան, ՀՀ–ում, Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում` 63 տարեկան, կանանց համար՝ ՌԴ–ում 56,5 տարեկան, մյուս երկրներում, այդ թվում` ՀՀ–ում` 63 տարեկան:
2022 թթ. տվյալներով` ՀՀ–ում կա 468 750 կենսաթոշակառու, Բելառուսում` 2 485 843, Ղազախստանում` 2 183 275, Ղրղզստանում` 790 191, ՌԴ–ում` 41 775 327։
ԵԱՏՄ բոլոր երկրներում գերակշռում են կին կենսաթոշակառուները։ Այդ առումով բացառություն չէ նաև ՀՀ–ն` 468 750 կենսաթոշակառուից 283 350–ը կին է։