Սյունիքում փրկարարները 25 բեռնատար են դուրս բերել արգելափակումից

Սյունիքում փրկարարները 25 բեռնատար են դուրս բերել արգելափակումից
Ավտոմեքենաները խցանվել են և չեն կարողացել շարունակել ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում` Աղվանի-Տաթև հատվածում, փրկարարներն ավելի քան երկու տասնյակ բեռնատարներ են դուրս բերել արգելափակումից։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 10:47-ին ահազանգ է ստացել, որ ավտոմեքենաները խցանվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին խցանված մոտ 30 տրանսպորտային միջոց կա։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 25 բեռնատար ավտոմեքենա։
Խոշոր հրդեհ Երևանում խանութներից մեկում. տնօրենի վիճակը ծայրահեղ ծանր է