ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու Չինաստանը պայմանավորվել են փոխադարձ առևտրի ցուցանիշները հաշվարկել միայն ազգայի արժույթով։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն։
Նրա խոսքով` Ռուսաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառությունն այս տարի շարունակում է աճ գրանցել` անկախ անցած տարվա բարձր բազայից։
«Իհարկե, նման հսկայական աճը միշտ չի կարող շարունակվել, այնուամենայնիվ այժմ շատ արագ տեմպերով` մեկ տարի շուտ, հասել ենք մեր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի դրված 200 մլրդ դոլար նշաձողին, որն այժմ կառավարությունների ղեկավարների պայմանավորվածության համաձայն հաշվարկելու ենք միայն ռուբլով և չինական յուանով։ Դա մոտ 1.5 տրիլ չինական յուան է», – ասել է ՌԴ փոխվարչապետը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ապրանքաշրջանառության հարցում վստահորեն զբաղեցնում է 4-րդ տեղը Չինաստանի գործընկերների թվում, շփումներ կան բոլոր ուղղություններով։
Այսօր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիպում է ունեցել Չինաստանի պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։