ՌԴ ՊՆ․ Բրյանսկի շրջանում ուկրաինական 2 ԱԹՍ է խոցվել

Տարածաշրջանի իշխանությունը հավաստիացրել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներն այսօր առավոտյան երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բրյանսկի շրջանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Բրյանսկի արդյունաբերական օբյեկտի վրա
Նշվում է, որ առաջին անօդաչուն ոչնչացվել է Մոսկվայի ժամանակով 09:20-ի սահմաններում (Երևանի ժամանակով 10:20-ին):
«Դեկտեմբերի 19-ին ժամը 10-ի սահմաններում կանխվել է Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձը՝ օդանավային տիպի անօդաչու թռչող սարքի կիրառմամբ։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ևս մեկ ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել Բրյանսկի շրջանի տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram ալիքում գրել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Նշենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով (այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով) գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում: