ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ՀՀ պարենային անվտանգության ապահովմանը, ՀՀ ԶՈւ միասնական կառավարման ավտոմատացված համակարգին և ՀՀ անվտանգությանն առնչվող այլ հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Անվտանգության խորհրդի վերջին նիստը` ՀՀ վարչապետի գլխավորությամբ, տեղի է ունեցել սեպտեմբերի 21–ին` արցախյան իրադարձությունների ֆոնին։