Փարիզում Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանվի Շառլ Ազնավուրի անունով

Փարիզի կենտրոնում գտնվող այդ տարածքը հանրության առջև կվերաբացվի 2024 թվականի գարնանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Փարիզում Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանվի Շառլ Ազնավուրի անունով։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմանդրամը։
Նշվում է, որ դա արվում է Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ, Փարզի քաղաքապետարանն այդպիսով հարգանքի տուրք է մատուցում ֆրանսահայ արվեստագետին և հումանիստին։

«Փարիզի կենտրոնում գտնվող այդ տարածքը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքների նպատակով և կվերաբացվի հանրության առջև 2024 թվականի գարնանը»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Հայաստանը և Ֆրանսիան 2024-ին միաժամանակ կնշեն մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակը։
Ազնավուրը 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։