Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի առաջնության նոյեմբերի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը. Արխիվային լուսանկար
«Փյունիկը» երեք հաղթանակ տարավ Հայաստանի առաջնությունում և մեկ հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 14-3 գնդակների տարբերությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ճանաչվել է նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նախորդ ամիս «Փյունիկը» 4 հանդիպում է անցկացրել, որի ընթացքում 3 խոշոր հաղթանակ է տարել ու մեկ ոչ-ոքի է խաղացել ՝ 14:3 գոլերի տարբերությամբ։ Մելիքյանի թիմը խփել է 14 գնդակ՝ բաց թողնելով միայն երեքը։
«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն էլ հաղթել է միանգամից երկու անվանակարգում՝ ամսվա ֆուտբոլիստ և ամսվա գոլ: