Անահիտ Ավանեսյանը ՌԴ–ում կմասնակցի ռուս-հայկական առողջապահական 8–րդ համաժողովին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը . Արխիվային լուսանկար
Ավանեսյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի 20-22-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշվում է, որ Ավանեսյանը կմասնակցի ռուս-հայկական առողջապահական ութերորդ համաժողովին։
Ավանեսյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։