Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները բխում են իշխանության շահերից․Վիգեն Հակոբյան

Sputnik
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջիկայում շատ տրամաբանական սցենար կլինեին իշխանության շահերի տեսանկյունից, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։ Փփորձագետը չի բացառել, որ 2024 թվականին նման հնարավորությունը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ պարբերաբար նոր ընտրությունների մասին «արտանետումները» գալիս են մերձիշխանական աղբյուրներից։
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունն ինքը է ներքին սոցհարցումներ իրականացնում և տեսնում, որ լավագույն դեպքում Փաշինյանի վարկանիշը, իսկ դա ընդհանուր առմամբ թիմի վարկանիշի 99 տոկոսն է, կա՛մ լճանում է, կա՛մ անընդհատ ընկնում: Վերջին հրապարակային և ոչ հրապարակային հարցումները ցույց են տալիս, որ իշխանության վարկանիշը 15-20 տոկոսի սահմաններում է։ Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը հասկանում է, որ կարող է պահը բաց թողնել ներկայիս նվազման միտման պահպանման դեպքում։
Հակոբյանի կարծիքով՝ իշխանության մեջ, թերևս, այսպես են մտածում՝ եթե հիմա կարող են նվազագույն շեմը հաղթահարել ցածր մասնակցության հաշվին, ինչպես մայրաքաղաքի ընտրությունների դեպքում, ապա վաղը-մյուս օրը այդ շանսը կարող է այլևս չլինել։ Նույնիսկ եթե մասնակցությունը լինի 40-45 տոկոս, ինչը փորձագետը ընդհանուր ապատիայի պայմաններում վատ ցուցանիշ չի համարում, ապա դա լավ հնարավորություն է իշխանության վերարտադրության համար։