Երևանի քաղաքապետարանը խրախուսում է առողջ ապրելակերպը.Վազգեն Հարությունյան

Sputnik
«Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և առողջ ապրելակերպը բնակիչների շրջանում խթանելու նպատակով շաբաթ և կիրակի օրերին ժամը 6-ից 23-ը կիրճով ավտոմեքենաների երթևեկությունը կարգելվի», Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ երեկ հայտնել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:
Երթևեկության սահմանափակումը նախատեսվում է Մոլոկանի այգուց մինչև Ֆլորենս ռեստորանի հատվածը, Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
Ըստ Վազգեն Հարությունյանի` կիրճի այդ հատվածում երթևեկը սահմանափակվել է նաև տարիներ առաջ, պարզապես տարիների ընթացքում ճանապարհային երթևեկության նշանները շարքից դուրս են եկել։
Որոշումը քննարկվել է կիրճում մարզվող քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների հետ, վստահեցնում են քաղաքապետարանից