«Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և առողջ ապրելակերպը բնակիչների շրջանում խթանելու նպատակով շաբաթ և կիրակի օրերին ժամը 6-ից 23-ը կիրճով ավտոմեքենաների երթևեկությունը կարգելվի», Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ երեկ հայտնել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:
Կենտրոնի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար վարորդները շատ հաճախ օգտվում են Հրազդանի կիրճից, քանի որ այն շրջանցում է հնարավոր բոլոր խցանումներն ու ճյուղավորված ելք ապահովում քաղաքի տարբեր հատվածներ։ Քաղաքապետարանի հերթական որոշումը հանրային գործիչ Էդուարդ Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տարակուսելի է որակել։