Վթարի է ենթարկվել երգիչ Սարգիս Եղիազարյանը. նա զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից

Ոստիկանական ավտոմեքենա
Վթարից հետո 1 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել երգիչ Սարգիս Եղիազարյանի մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` դեկտեմբերի 17-ին` ժամը 20։10-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է։ Կայքի տեղեկություններով` «Mercedes»-ի վարորդը երգիչ Սարգիս Եղիազարյանն է, որը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։
Մեկն ունի կրծքավանդակի փակ վնասվածք, մյուսները` հետազոտվում են. մանրամասներ Իջևանի վթարից