Վատիկանը թույլատրել է օրհնել նույնասեռ զույգերին, բայց ոչ ամուսնացնել

Փաստաթուղթը, որը հավանության է արժանացել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից, թույլ կտա կաթոլիկ քահանաներին օրհնել չամուսնացած զույգերին, այդ թվում՝ միասեռ զույգերին: Միևնույն ժամանակ, այս գործողությունը չպետք է ամուսնության նմանվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Վատիկանը հռչակագիր է հրապարակել, որը հնարավորություն է ընձեռում օրհնել նույնասեռ զույգերին, բայց «առանց որևէ ծիսակարգի կամ ամուսնության տպավորություն ստեղծելու»: Տեղեկությունըհայտնում է «18 Վատիկան նյուզ»-ը։
Համաձայն հավատքի վարդապետության` Դիկաստերիայի կողմից թողարկված և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից հաստատված հռչակագրի` երբ երկու հոգի օրհնություն են խնդրում, նույնիսկ եթե խոսքը միասեռ զույգի մասին է, ձեռնադրված սպասավորը կարող է իր համաձայնությունը տալ դրան:
«Միասեռ զույգերին կարելի է օրհնել այնպիսի ձևով, որ շփոթություն չստեղծվի ամուսնության խորհրդին բնորոշ օրհնության հետ», – նշված է փաստաթղթում:
Ընդգծվում է, որ ամուսնության վերաբերյալ կաթոլիկ եկեղեցու ուսմունքը չի փոխվում։
Կաթոլիկ եկեղեցին այս հռչակագրով առաջին անգամ ճանապարհ բացեց միասեռ զույգերի օրհնության համար: Այս հարցը վեճեր է առաջացնում եկեղեցում, հակազդեցություն են ցուցաբերում պահպանողական տրամադրված հոգևորականները, մասնավորապես՝ ԱՄՆ-ում։
Հռոմի պապը հորդորել է վերանայել կուսակրոնության հազարամյա կանոնները
Գերմանիայում կաթոլիկ հոգևորականները նախկինում էլ են օրհնել նույնասեռ զույգերին։
2021 թվականին Վատիկանը հաստատել է, որ միասեռական հարաբերությունները «մեղք» է համարում։