ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը կանցկացվի 2024 թվականին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եզրափակիչ փուլում կխաղան էլիտար փուլի հաղթող չորս թիմերը ՝ գործող չեմպիոն «Պալման», ինչպես նաև «Բարսան», «Բենֆիկան» և «Սպորտինգը»։
Կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 3-ին, երրորդ տեղի համար անցկացվող խաղն ու եզրափակիչը՝ մայիսի 5-ին։ Եզրափակիչ փուլի վիճակահանության օրը կհայտարարվի ավելի ուշ։
Մարզահամալիրը, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կարող է մինչև 6900 հանդիսատես տեղավորել։ Հայաստանի համար, որը 2018 թվականին ընդունեց Եվրո U19-ի եզրափակիչ մասը, սա ֆուտզալի առաջին մեծ մրցաշարը կլինի։
Երևանը կդառնա եզրափակիչ փուլի երրորդ չեզոք տանտերը։ Ավելի վաղ մրցաշարն ընդունել էին Զադարը, Խորվաթիան (2021 թվականին 8 թիմերի մասնակցությամբ եզրափակիչ փուլը) և Ռիգան, Լատվիան (2022 թ.)։ 2018 թվականին եզրափակիչ փուլն ընդունեց Սարագոսան, որտեղ որպես տանտեր էին հանդես գալիս «Բարսան» և մադրիդյան «Ինտերը»։