Պուտինը հուսով է, որ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կտեսնի ԱՊՀ երկրների ղեկավարներին

Վլադիմիր Պուտին
Առայժմ հայտնի չէ` Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, թե ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպել դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:
«Կխնդրեի ամենաջերմ ողջույնները փոխանցել ձեր պետությունների ղեկավարներին, որոնց հետ հույս ունեմ հանդիպել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը»,-ասել է նա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը տրամադրված է շարունակել սերտ փոխգործակցությունը ԱՊՀ երկրների հետ՝ պատմության կեղծման և նացիզմի հերոսացման փորձերի դեմ պայքարում: Այս աշխատանքում կարևոր դեր է հատկացվում որոնողների շարժմանը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի տարիներին ընկածների հիշատակին նվիրված այնպիսի խորհրդանշական ակցիաներին, ինչպիսիք են «Անմահ գունդը», «Գեորգիևյան ժապավենը», «Հիշողության գնացքը»:
Ռուսաստանը Ֆինլանդիայի հետ խնդիրներ չուներ, հիմա կունենա. Պուտին
ՌԴ նախագահի խոսքով՝ ԱՊՀ երկրների ժողովուրդների մշակութային մտերմությունը և մեկ պետությունում կյանքի պատմությունը կոոպերացիոն կապերի զարգացման գրավականն են:
«Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ մենք ժառանգություն ենք ստացելավանդույթների և սովորույթների, լեզուների և գրականության, արվեստի և ժողովրդական ստեղծագործության իսկապես յուրահատուկ քաղաքակրթական համաձուլվածք։ Եվ մեր խնդիրն է առավելագույնս պահպանել այդ ընդհանուր բազմազգ հարստությունը և հարստացնել այն նոր բովանդակությամբ»,– հավելել է Պուտինը։
«Մարդասիրական համագործակցության հայեցակարգը որպես անբաժանելի բաղադրիչ ներառում է ֆիզիկական կուլտուրան և սպորտը։ Եվ այդ ուղղությամբ նույնպես շատ բան է արվում․ կանոնավոր կերպով կազմակերպվում են ԱՊՀ խաղերը, այլ մարզական մրցումներ։ Փետրվարին Կազանում կանցկացվեն նորարարական «Ապագայի խաղերը», որոնք համատեղում են դասական և էլեկտրոնային սպորտը, ապա հունիսին՝ ԲՐԻԿՍ-ի խաղերը։ Սպասում ենք, որ ԱՊՀ երկրների մարզիկներն ակտիվ մասնակցությունը կունենան դրանց»,-ասել է նա։
Նշենք, որ Մոսկվայում ընթանում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Ռուսաստանը, ինչպես որոշ երկրներ, չի կարող վաճառել իրեն երշիկի դիմաց»․ Պուտին