Փարիզի թանգարանի ցուցասրահից հանել են Դեպարդիեի մոմե արձանը. պատճառը հայտնի է

Դեկտեմբերի 7-ին «France 2» հեռուստաալիքը ռեպորտաժ էր հրապարակել, որում դերասանուհի Հելեն Դարրասը պատմել է դերասանի կողմից իր նկատմամբ կատարված ոտնձգությունների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Գրևինի փարիզյան մոմե արձանիկների թանգարանը ցուցասրահից հեռացրել է դերասան Ժերար Դեպարդիեի մոմե արձանը սոցցանցերում այցելուների և օգտատերերի բացասական մեկնաբանությունների պատճառով։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
Ավելի վաղ «France 2» հեռուստաալիքը ռեպորտաժ էր հրապարակել դերասանի մասին 2018 թվականին Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած նկարահանումներից։ Տեսանյութում Դեպարդիեի կողմից կանանց հանդեպ հնչած արտահայտությունները ֆրանսիական կինեմատոգրաֆիայի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում քննադատության նոր ալիք առաջացրին։
Դեպարդիեն քվեարկել է «Ռուսաստանի նկատմամբ ունեցած սիրո զգացումով»
Դեկտեմբերի 7-ին «France 2» հեռուստաալիքը ռեպորտաժ էր հրապարակել, որում դերասանուհի Հելեն Դարրասը պատմում է դերասանի կողմից իր նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների մասին, որոնք եղել են 2007 թվականին «Դիսկո» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Դերասանուհին բողոք է ներկայացրել դատախազություն, որտեղ որոշվում է` ինչ ընթացք տալ գործին, քանի որ հանցագործության վաղեմության ժամկետն անցել է։
Դրանից հետո դերասանը ֆրանսիական կինեմատոգրաֆիայի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից նոր քննադատության արժանացավ։