Կարեն Նազարյանը հետ է կանչվել Վատիկանի, Պորտուգալիայի դեսպանի պաշտոնից

Կարեն Նազարյանը
Որոշման համար հիմք է ընդունվել ՀՀ վարչապետի առաջարկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի – Sputnik. Կարեն Նազարյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում, Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում և Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ որոշման համար հիմք է ընդունվել ՀՀ վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի։
Հիշեցնենք, որ Կարեն Նազարյանը 2014-2018 թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Սուրբ Աթոռում, Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում և Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նա նշանակվել է 2018-19 թթ.։