ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը վստահ է, որ «Ինտերտեսիլ» երգի մրցույթը կդառնա վառ և արտասովոր երաժշտական փառատոն։ Այդ մասին նա հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների կայացած նիստում։
Միխայիլ Միշուստինի խոսքով` առաջին «Ինտերտեսիլը» նախատեսվում է անցկացնել 2024 թվականին Ռուսաստանում։
ՌԴ վարչապետը նաև նշել է, որ գործընկերների հետ միասին կորոշվեն մրցույթի կանոնները, կձևավորվի մշտական կազմկոմիտե և կընտրվեն ազգային ժյուրիներ։