ՀՀ–ում սոցիալական ապահովության համակարգը չի համապատասխանում արդի պահանջներին․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ իշխանությունները երկար ժամանակ քննարկում են սոցիալական ապահովության ոլորտի բարեփոխումները, սակայն դեռ չեն հասել դրանց իրականացման վերջնական փուլին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում երկար տարիներ գործող սոցիալական ապահովության համակարգը բացարձակապես չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովում:
Փաշինյանը նաև ընդգծեց, որ սոցիալական նպաստների համակարգը «խթանում է մարդկանց աղքատության հակումը», մինչդեռ կառավարության ռազմավարության մեջ դրված է «աղքատությունը հաղթահարել աշխատանքի միջոցով» սկզբունքը:
Պապի տնկած ծառը հատողները քիչ չեն. Փաշինյանի խորհրդին արդեն 91 գյուղացի է հետևել
Միևնույն ժամանակ, սոցիալական նպաստների համակարգում ՀՀ վարչապետը արձանագրեց նաև մեկ այլ ծայրահեղություն։ Առողջապահության և այլ ոլորտներում մի շարք արտոնություններ ունեցող քաղաքացիները հենց աշխատանք են գտնում, այդ արտոնություններն անմիջապես չեղարկվում են։ Նման «օպերատիվությունը» վնասում է գործին և մարդկանց հեռու է պահում աշխատելու ցանկացած ձգտումից։
Փաշինյանն ավելացրեց, որ ՀՀ իշխանությունները երկար տարիներ քննարկում են սոցիալական ապահովության ոլորտի բարեփոխումները և ինքը հույս ունի, որ դրանք ի վերջո կյանքի կկոչվեն: Նա նաև վստահեցրեց, որ ՀՀ իշխանությունը վճռական է սկսածն ավարտին հասցնելու մեջ, և Փաշինյանն ինքն իրեն պարտավորված է զգում` գնալու այդ ճանապարհով։