ՀՀ քրեակատարողական ծառայությունը նոր պետ ունի

ՔԿԾ նախկին ղեկավար Սերգեյ Ադամյանն աշխատանքից ազատվել է 2023 թ. օգոստոսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի – Sputnik. Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քրեակատարողական ծառայության պետ։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ վարչապետի որոշումների բաժնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9–րդ հոդվածի 7–րդ մասով՝ Ամբակում Գրիգորյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»,– նշված է որոշման մեջ:
Ամբակում Սեյրանի Գրիգորյանը 2018–2021 թթ. եղել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ: ՀՀ արդարադատության նախարարի՝ 2021 թ. հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ: Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:
Նշենք, որ ՔԿԾ նախկին ղեկավար Սերգեյ Ադամյանն աշխատանքից ազատվել է 2023 թ. օգոստոսին։
ՔԿԾ պետը պատմեց` ինչ «օյիններ» են արել «օրենքով գողերի» դեմ օրենքից դժգոհ դատապարտյալները
Ըստ ԶԼՄ–ների հրապարակումների` դա պայմանավորված էր նրանով, որ Ադամյանը թույլ է տվել կալանքի տակ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ՀՀ Ազգային ժողովից քրեակատարողական հիմնարկ գնալու ճանապարհին մտնել տուն և տեսակցել մորը ՝ պայմանով, որ այդ մասին ոչ ոք չի իմանա: