Հայաստանում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

Սյունիք. Արխիվային լուսանկար
Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Սյունիքի մարզի Կապան-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի են նաև Շիրակի մարզի Բավրա, Լանջիկ, Ջաջուռ գյուղերի ավտոճանապարհները:
Տիգրանաշենի ոլորաններում և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։ Իսկ Սյունիքի մարզի բարձրադիր հատվածներում մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Գերատեսչությունից վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լեռնային գոտիներում սպասվում է բուք. եղանակի տեսություն