Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 4-ով

COVID-19-ը հայտնաբերելու թեստ. Արխիվային լուսանկար
Կարմրուկով վարակվածներից 374-ը երեխաներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 4-ով և դարձել 525: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հոսպիտալացված է 2 մարդ, 350-ը դուրս են գրվել հիվանդանոցից։
Վարակվածներից 374-ը երեխաներ են, 151-ը` մեծահասակ: