Հայաստանում ալյումինե ռադիատորների գործարան է բացվելու․ Քերոբյան

Վահան Քերոբյան
Նախարարի խոսքով՝ նախկինում նման արտադրություն Հայաստանում չի եղել, այն ամբողջապես բարձր տեխնոլոգիական արտադրություն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Հունվարին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների գործարան։ Այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Նախկինում չի եղել, սա բարձր տեխնոլոգիական արտադրություն է»,- ասաց նա։
Քերոբյանն ընդգծեց, որ գործարանում ռադիատորների արտադրությունն իրականացվելու է զրոյից։
«Ռոսատոմը» կարող է Երևանում սկսել նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի ռեկուլտիվացումը