ԵՏՀ խորհուրդը կես տարով զրոյացրել է Ռուսաստան ձվի ներմուծման մաքսատուրքերը

Հավկիթներ
Այդպիսի անհրաժեշտություն է առաջացել, քանի որ արտադրությունը նվազել է էպիզոոտիկ իրավիճակի, այսինքն` թռչնաֆաբրիկաներում հիվանդությունների բռնկումների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է զրոյացնել երրորդ երկրներից Ռուսաստան ձվի ներկրման մաքսատուրքերը: Արտոնությունը կգործի 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը` 1,2 մլրդ հատի սահմաններում։
«2020 թվականից ի վեր հեռավոր արտերկրից ձվի մատակարարում չի իրականացվել, քանի որ ԵԱՏՄ երկրների ինքնաբավության մակարդակը բարձր է եղել։ Բայց հիմա նման անհրաժեշտություն է առաջացել, քանի որ համաճարակային իրավիճակի պատճառով արտադրությունը նվազել է (այսինքն` թռչնաֆաբրիկաներում գլխաքանակի մոտ հիվանդությունների բռնկումների պատճառով խմբ.)»-, նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Նրա խոսքով` Մաքսային արտոնությունը կօգնի անհրաժեշտ գնումներ կատարել, մասնավորապես Թուրքիայից և Իրանից։ Նշենք, որ ձվի թանկացման մասին հարց էր հնչել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ: