Երևան թռչող Boeing-ը շասիի հետ կապված խնդիրների պատճառով վերադարձել է «Շերեմետևո»

Ինքնաթիռ. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Մոսկվայից Երևան թռչող Boeing 737-ը «Շերեմետևո» է վերադարձել շասիի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ ծառայություններին։
Նշվում է, որ Boeing 737-ը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում:
«Boeing 737-ը վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ինքնաթիռի վերադարձի պատճառ է դարձել առջևի շասիի կառավարման խափանման մասին զգուշացնող ազդանշանը։