ԵՄ խորհուրդը Հայաստանը հանեց «Մագնիտսկու ցուցակի» երկրների ցանկից

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը հրապարակվել է դեկտեմբերի 17–ին, իսկ արդեն դեկտեմբերի 18–ին այն խմբագրվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը խմբագրել է իր ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որը վերաբերում էր «Մագնիտսկու եվրոպական ակտին» մի շարք երկրների միանալուն:
Դեկտեմբերի 17–ին հրապարակված ցուցակից հանել են ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը։
ԵՄ երկրները հանդես են գալիս ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մեղմացման օգտին
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4–ին Եվրամիությունը հայտարարել էր Եվրոպական միության կողմից սահմանված պատժամիջոցները (այսպես կոչված «Մագնիտսկու եվրոպական ցուցակը») մեկ տարով երկարաձգելու մասին, որոնք սահմանվել են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար:
Ցուցակում ներառվածներին արգելվում է մուտք գործել ԵՄ, իսկ նրանց ակտիվները Եվրոպայում սառեցված են։ Բացի այդ, Եվրամիությունում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է միջոցներ տրամադրել այդ մարդկանց և ընկերություններին։
Այս ցուցակում ընդգրկված են նաև ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը և Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը:
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել. ցանկում նա հայաստանյան ընկերություն կա