Չբացահայտված Սյունիք. քարանձավային թատրոն Գորիսում

Քարանձավային թատրոն Գորիսում
19-րդ դարից Գորիսում սկսեցին կառուցել քարե տներ, և քարանձավները սկսեցին ծառայել որպես լրացուցիչ կացարան, աստիճանաբար մարդիկ սկսեցին նոր բնակավայր հիմնել։
Sputnik
Գորիսը հայտնի է քարանձավ-բնակատեղիներով, որոնք քրատակեր են կոչվել։ 19-րդ դարից Գորիսում սկսեցին կառուցել քարե տներ, և քրատակերը սկսեցին ծառայել որպես լրացուցիչ կացարան: Ասում են՝ Հին Գորիսի բնակիչներից շատերը միայն 1940-ականներից հետո են քարանձավներից իջել և գյուղում տեղավորվել։
Ըստ տարբեր աղբյուրների՝ քարանձավների ու քարայր-կացարանների թիվը Գորիսում և նրա շրջակայքում մոտ 10 հազար է։ Եղել են քարանձավներ, որոնք պաշտպանական նշանակություն ունեին և հնարավոր էր բարձրանալ միայն պարանների օգնությամբ: Եղել են նաև բազմահարկ քարանձավ-տներ, որոնք միացված էին ներքին միջանցքներով: Ժամանակի ընթացքում քարանձավները լայնացվել և ավելի հարմարավետ են դարձել:
Քարանձավներում ապրող հին գորիսեցիները, պարզվում է՝ նաև մշակութային կյանքի մասին չեն մոռացել։ Հին Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց մի քանի րոպեի հեռավորության վրա մի յուրահատուկ քարանձավ կա, որ բնակիչներն ու տարբեր մասնագետներ պնդում են՝ ժամանակին որպես թատրոն է ծառայել։
Կառլեն Զեյնալյան
«Մեր թվարկությունից առաջ սարքել են որպես թատրոնի շենք։ Ժողովուրդը նստել է, դերասաններն էլ կա՛մ մեծերի, կա՛մ փոքրերի համար իրենց խաղերը ցույց են տվել, ժողովուրդը նայել, ուրախացել է»,- մեծերից լսած բերնեբերան պատմությունները մեզ է փոխանցում Գորիսի 74-ամյա բնակիչ Կառլեն Զեյնալյանը։
Պահպանվել են թատրոնի բեմը, նստատեղերը։ Հարևան քարանձավն էլ, ենթադրվում է, որպես հարդասենյակ է ծառայել։
Քարանձավում նաև բավականին խոր հոր կա, որ կարող էր իբրև պահոց, ամբար օգտագործվել։
1 / 8

Գորիսի ժայռերը

2 / 8

Գորիսի ժայռերը

3 / 8

Գորիսի ժայռերը

4 / 8

Ժայռային թատրոնը

5 / 8

Գորիսի ժայռերը

6 / 8

Ժայռային թատրոնը

7 / 8

Ժայռային թատրոնը

8 / 8

Գորիսի ժայռերը